ԵՄ-ն գոհ է Վրաստանի ընտրություններից
28/10/2013 19:38
Նմանատիպ
Եվրամիությունը Գեորգի Մարգվելաշվիլիին շնորհավորում Է Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այդ մասին ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, հոկտեմբերի 28-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենը:«ԵՄ-ն շնորհավորում Է ընտրված նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին»,-Բրյուսելում լրագրողներին ասել Է Մենը:
Եվրամիության անունից Մենը գոհունակություն Է հայտնել ընտրությունների կազմակերպման ու անցկացման կապակցությամբ՝ նշելով Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառման բարելավումը: «Ընդհանուր պատկերը հուսադրող Է»,-նշել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում