ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին կմտի Մաքսային միություն
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել Մաքսային միությանը կամ Եվրամիությանն ինտեգրվելու հետ պայմանավորված: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Մեզ այս պահին հետաքրքրում է նվազագույն կորուստը, իսկ նվազագույն կորուստը կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ընկալվի որպես միասնական տնտեսական տարածք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ եթե սրան հնարավոր կլինի հասնել Մաքսային միության շրջանակներում, ապա դա ձեռքբերում կլինի, և պետք է գնալ հենց այդ ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ Մաքսային միությունում Արցախը Հայաստանի հետ որպես մեկ միասնական տնտեսական տարածք ներգրավելու շանսը չպետք է բաց թողնել: «Մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ քաղաքկանություն տանենք, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի հարցը լուծվի մեր օգտին»,- նշեց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի խոսքով’ Հայաստանը Մաքսային միությունում որևէ անելիք չի ունենա, եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ չդիտարկվի որպես միասնական տնտեսական տարածք: Նրա գնահատմամբ’դեռ վաղ է ինչ-որ գնահատականներ տալ կամ բացասական երևույթներ փնտրել Մաքսային միությանն անդամակցելու որոշման մեջ, քանի որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում