Թուրքիան և Հայաստանը միաժամանակ չեն կարող ՄՄ անդամ դառնալ
Նմանատիպ
Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան էլ է ցանկանում անդամակցել Մաքսային միությանը, քննարկումներ է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ Նազարբաեւը շեշտել է, որ այդ մասին անձամբ իրեն հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի ուշ թուրքական կառավարության որոշ աղբյուրներ հայտնել են, որ Ղազախստանի հետ բանակցություններում Էրդողանը նշել էր, որ «Թուրքիայի համար կարեւոր նշանակություն կարող է ունենալ Մաքսային միությանն անդամակցությունը»:
«Սակայն, մյուս կողմից, Թուրքիայի անդամակցության դեպքում ծագում է Հայաստանի հետ կապված ճգնաժամի հարցը: Թուրքիայի կառավարության լիազոր ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիան չի կարող անդամակցել Մաքսային միությանը, եթե Հայաստանն էլ է անդամակցելու», -գրում է թերթը:
«Սաբահ»-ը միաժամանակ նշում է, որ Թուրքիայի’ ՄՄ-ին հնարավոր անդամակցության հետ կապված պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում