Միասին աջակցենք ադրբեջանահպատակ պաշտոնյայի վարկաբեկման գործին
Նմանատիպ
Իտալական Պանորամա կայքը անդրադարձ է կատարել Ադրբեջանում կայացած ընտրություններին և Եվրապառլամենտի կողմից գործուղղված դիտորդական առաքելության գնահատականին:
Եվրախորհրդարանի «Դեմոկրատական» կուսակցության անդամները նշել են, որ ընտրությունները եղել են «ազատ, արդար և թափանցիկ», մինչդեռ Բրյուսելում «Սոցիալիստները» պահանջում են առաքելության ղեկավար Պինո Արլաչչիից բացատրություն, և նունիսկ առաջարկում են պատժիչ միջոցառումներ ձեռնարկել նրա դեմ:
Թերթը բավականին հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանի քաղաքական համակարգի ավտորիտար բնույթին և փորձել հասկանալ Արլաչչիի դրական գնահատականի իմաստը:
Իտալական առաջատար լրատվամիջոցը ըպատասխանների թվում նշել է նաև Ադրբեջանի վարած «խավիարային դիավանագիտությունը»: Եվ ինչպես յուրաքանչյուր պաշտոնյա, ով վայելում է այդ դիվանագիտության պտուղները, անպատիժ չի մնում: Արլաչչին այսօր գամվեց անարգանքի սյունին և դասակարգվեց ծախու պաշտոնյաների շարքին:
Հարգելի ընթերցողներ, Times.am-ի խմբագրությունը խնդրում է անցնել հղումով և հավանել, կիսվել կամ Twitter–ում տեղադրել հոդվածը’ նման կերպ դաս տալով Ադրբեջանի թակարդն ընկած խավիարասեր պաշտոնյաներին և աջակցելով իտալացի մեր գործընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում