Աշխարհի ուժային կենտրոնները արձագանքել են Վրաստանի ընտրություններին

ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններն արտացոլում են ժողովրդի կամքը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակի:

«Մենք շնորհավորում ենք Վրաստանի քաղաքացիներին խաղաղ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Այդ քվեարկությունը միանշանակ արտացոլում է ժողովրդի կամքը»,- ասել է նա:
Փսակիի խոսքով՝ ԱՄՆ-ը համաձայն է միջազգային դիտորդների այն եզրակացություններին, որ Վրաստանում ընտրությունները թափանցիկ էին եւ անցել են կառուցողական մթնոլորտում:

ԱՄՆ-ը կոչ է անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին «աշխատել համատեղ ի շահ քաղաքական կայունության եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման», հավելել է Փսակին:

Ավելի վաղ եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Վրաստանի նախագահի ընտրությունները եղել են թափանցիկ եւ անցել են կառուցողական մթնոլորտում: «Վրաստանի նախագահի՝ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունները արդյունավետ կազմակերպված Էին, թափանցիկ եւ անցել են բարեկամական ու կառուցողական մթնոլորտում»,- ասված Է եվրոպացի դիտորդների առաքելության հայտարարության մեջ:

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտատարել Է, որ, «դատելով ստացված տեղեկություններից՝ Վրաստանում ընտրություններն անցել են ազատ ու արդար. Ռուսաստանն այդ առթիվ շնորհավորում Է վրաց ժողովրդին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում