Սաակաշվիլին մեկնել է Վրաստանից
29/10/2013 11:33
Նմանատիպ
Միխեիլ Սաակաշվիլին, հեռուստատեսությամբ ժողովրդին դիմելուց հետո, անմիջապես մեկնել է օդանավակայան, որտեղ հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
APSNY.ge կայքիի տարածած տեղեկությունների համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին այցով մեկնել է Եվրոպա:
Աղբյուրը նշում է, որ Սաակաշվիլու հետ Ստրասբուրգ է մեկնել նաև Թբիլիսիի քաղաքապետը:
Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը խորհուրդ էին տվել մի որոշ ժամանակ մեկնել ԱՄՆ-ը, սակայն Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ երկիրը լքել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում