Ադրբեջանը անվերահսկելի է դարձնում իրեն
Նմանատիպ
ԵԱՀԿ ԺՀՄԳ-ի խումբը հանդիսանում է ճնշումներ գործադրելու մեխանիզմ, ուստի երկրների մեծ մասը չեն հրավիրում այդ կառույցին դիտորդական առաքելություն կատարելու: Այս մասին հյատարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը:
Նա նշել է, որ վերանայում են այդ կառույցի իրավունքները’ ապաագա ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն ստանձնելու ‘ նշելով, որ չունեն այդ այդ մեխանիզմի կարիքը:
Ասադովը կարծիք է հայտնել, որ Եվրապառլամենտը սխալ է գործել’ չհավատալով իր սեփական պատգամավորների վկայություններին: Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ մեծ սկանդալ է առաջացել, քանի որ պարզ է դարձել, որ եվրապատգամավորները ևս օգտվել են Ադրբեջանի վարած խավիարային դիվանագիտության բարիքներից:
Կարդացեք նաև`Միասին աջակցենք ադրբեջանահպատակ պաշտոնյայի վարկաբեկման գործին
Մեջլիսի խոսնակը հավելել է, որ սրանք առաջին ընտրություններն են, որտեղ միջազգային դիտորդները տարբեր կարծիքներ են հայտնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում