WikiLeaks-ի հերթական սկանդալային բացահայտումը
Նմանատիպ
WikiLeaks-ը նոր հարված Է հասցրել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) դեմ մղվող տեղեկատվական պատերազմում՝ հրապարակելով լրտեսական կետերի տեղաբաշխման սխեման: Նախապես քարտեզը պետք Է հայտնվեր Der Spiegel հանդեսի Էջերում, սակայն խմբագրությունն այն զգալիորեն սրբագրել Էր:
Սխեմայում ներկայացված են ԱԱԳ-ի գաղտնալսման կետերը: Սպիտակ գույնով ներկայացված են հատուկ գործակալների մշտական ներկայության վայրերը, որոնց թվում նշված են Մոսկվան, Փարիզը, Բեռլինը, Հռոմը եւ Մադրիդը: Նշենք,, որ Բաքուն ևս սպիտակ գույնով առանձնացված երկրների շարքում է: Քարտեզի վրա կարմիր գույնով առանձնացված Է Բելգրադը, իսկ դա նշանակում Է, որ հենց դա Է ակտիվ հսկման վայրը:
Չինաստանում, օրինակ՝ նման վայրերը հինգն են, Լատինական Ամերիկայում ԱԱԳ-ի լրտեսները տեղաբաշխված են Էկվադորի, Կուբայի եւ Բրազիլիայի մայրաքաղաքներում, որը վերջերս, Սնոուդենի մերկացումների շնորհիվ, դարձել Է ամերիկացիների կողմից լրտեսման աղմկահարույց սկանդալի մասնակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում