Ալ Բանոն ձեռնոց է նետել Ադրբեջանին
29/10/2013 20:57
Նմանատիպ
Դեկտեմբերի տասնութին Բաքվում կկայանա «Բաքվում Սան-Ռեմոյի մրցանակաբաշխոթյան» աստղերը խորագրով համերգը, որին կմասնակցեն Իտալիայի էստրադայի մի շարք աստղեր:
Haqqin.az կայքի փոխանցմամբ` համերգը կարելի է ունիկալ համարել, քանի որ նրանում մասնակցելու են Ալ Բանոն, Տոտո Կուտունյոն, Պուպոն, Մատիա Բազարը, Ռիկարդո Ֆոլին, Տոնի Էսպոզիտոն, Ումբերտո Տոցցին, Մարիա Ֆիորդալիզոն, Իվանա Սպագան:
Կայքի նկատաումով համերգը ունիկալ է նրանով, որ մասնակցելու է Ալ Բանոն, ով դեռ վաղուց հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»:
2010թ-ին երգիչը համերգ է ունեցել Արցախում: Իսկ ադրբեջանական հին սովորության համաձայն, Արցախ այցելող բոլոր մարդիկ հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում:
Եվ հարց է առաջանում, թե ինչպես են կազմակերպիչները Ալ Բանոյին հրավիրել, եթե նա դեռ սև ցուցակում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում