Մխիթարյանը ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ. Kicker
Նմանատիպ
Գերմանական աշխարհահռչակ Kicker պարբերականի լրագրող Տոմաս Հենեկեն Sport-express-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենին:Խոսելով «Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպի այն գնահատականին, որ «Շալկե»-«Բորուսիա» խաղում դորտմունդցիների 3-րդ գնդակը ամենաբարձր մակարդակի գոլն էր, Հենեկեն մասնավորապես ասել է. «Մխիթարյանը ստանալով գնդակը սեփական տուգանային հրապարակում’ անցավ 80 մետր և ընթացքում շրջանցեց «Շալկե»-ի 3 ֆուտբոլիստի: Հաշվի առվելով այն, որ դա հանդիպման վերջն էր, պետք է նկատել, որ ֆուտբոլիստը դեռ լավ ֆիզիկական վիճակում էր: Մխիթարյանը 80-րդ րոպեին վազում է այնքան արագ, որքան 15-րդ րոպեին է վազում: Մխիթարյանը ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ»:
Անդրադառնալով Մխիթարյանի ադյունավետությանը Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում, գերմանացի լրագրողը նշել է, որ 5 գոլը լավ արդյունք է: «Առաջնության ընթացքում նա շատ է գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ է դառնում: Եղավ մի քանի հանդիպում, որտեղ Մխիթարյանն աննկատ մնաց, բայց ընդամենը 3 ամիս անց նա հիանալի խաղ է ցուցադրում: Կարծում եմ’ Մխիթարյանը երջանիկ է «Բորուսիա»-ում: Նա խաղում է մի թիմում, որը մրցում է Բունդեսլիգայի չեմպիոնության, Գերմանիայի գավաթի խաղարկության և եղանակ է ստեղծում Չեմպիոնների լիգայո ւմ»,- ասել է նա:
Հենեկեն մեջբերել է նաև «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի բնորոշումը Մխիթարյանին: «Մխիթարյանը թիմի «զենքն» է»: Նա շատ արագ է, հիանալի տեխնիկա ունի, հրաշալի եզրափակում է գրոհները»,- ասել է նա:
Խոսելով երկրպագուների և Մխիթարյանի փոխհարաբերությունների մասին’ Հենեկեն առանձնացրել է, որ Հենրիխը շատ արագ ադապտացվեց և ընդունվեց երկրպագուների կողմից: «Շատ կարևոր է նաև այն, որ նա բաց, անմիջական և բարեհամբույր անձնավորություն է: Երկրապագուները սիրում են նրան»,- ավելացրել է լրագրողը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է: Նա նաև ճանաչվել է «Շալկե 04»-«Բորուսիա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում