Իսպանիայի խորհրդարանը չի զբաղվի Կատալոնիայի ինքնիշխանության հարցով
30/10/2013 10:48
Նմանատիպ
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, հավանություն է տվել Առաջընթացի եւ ժողովրդավարության միություն կուսակցության կողմից առաջարկված բանաձեւին, որով մերժվում է ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ հարցում անցկացնելու Կատալոնիայի իրավունքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Բանաձեւում ասված է, որ «քաղաքացիների մի մասը չի կարող որեւէ պատրվակով լուծել երկրի տարածքային ամբողջականության հարցը»: Դրանում նաև նշվում է, որ «իշխանություններն իրավունք չունեն այս կամ այն տարածքում բնակվող քաղաքացիներին զրկել ազատություններից, որոնք նրանց երաշխավորված է Իսպանիայի Սահմանադրությամբ»: Բանաձևում ընդգծվում է, որ «միայն Իսպանիայի ողջ ժողովուրդն իրավունք ունի լուծել երկրի տարածքային ամբողջականության հարցը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում