Սաակաշվիլին քաղաքական ապաստա՞ն է խնդրում Բրյուսելից
Նմանատիպ
Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացող Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Բիձինա Իվանիշվիլիի կառավարության պաշտոյաները իրեն դատական հետապնդմամբ են սպառնացել իր նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
Սահակաշվիլին հոկտեմբերի 29-ին այցելել է Բրյուսել, որտեղ հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
Վրաստանի նախագահի խոսքով՝ իրեն սպառնացող կառավարության անդամները նույնիսկ նշել են այն կոնկրետ բանտը, ուր նրան իբր ուղարկելու են: Սահակաշվիլին այն կարծիքին է, որ իր ձերբակալությունը Մոսկվայի հետ Վրաստանի հարաբերությունների նորմալացման պայմաններից մեկն է:
«Կարծում եմ, որ դա չի համապատասխանում մեր ժողովրդավարական եվրոպական ապագային: Դա դեմ է վրաց ժողովրդի կամքին եւ ժողովրդավարության ոգուն»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Իր հերթին Բառոզուն նախազգուշացրել է, որ Վրաստանի կառավարությունը չպետք է ընտրողական արդարադատություն իրականացնի:
Վրաստանի կառավարությունում առայժմ չեն մեկնաբանել Սահակաշվիլիի մեղադրանքները, բայց հայտարարել են, որ Բրյուսել նրա այցը անակնկալ է դարձել իրենց համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում