Դավիթօղլուն կմեկնի ԱՄՆ-ը
30/10/2013 11:45
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հրավերով նոյեմբերի 18-ին կայցելի ԱՄՆ: Today’s Zaman պարբերականի հետ զրույցում հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Այցելության ընթացքում կլինեն հանդիպումներ Սպիտակ տան, պետդեպարտամենտի և ԱՄՆ սենատի ներկայացուցիչների հետ: Երկու երկրների նախարարների օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր’ ներառյալ Սիրիան, Իրաքը, Իրանն ու Աֆղանստանը: Միաժամանակ, Դավութօղլուն և Քերին կքննարկեն Չինաստանի հետ հեռահար հակաօդային պաշտպանության հրթիռների ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցը: Տեղեկության համաձայն’ Դավութօղլուի այցն ԱՄՆ կտևի մեկ կամ երկու օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում