Օբաման կարգադրել Է դադարեցնել ՄԱԿ-ի կենտրոնակայանի գաղտնալսումը
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալությանը (ԱԱԳ) կարգադրել Է դադարեցնել ՄԱԿ-ի դիվանագետների գաղտնալսումը կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:
Վերջինիս խոսքով՝ որոշումն ընդունվել Է Միացյալ Նահանգների հետախուզական ծրագրերի ընդհանուր վերանայման շրջանակներում: Բարաք Օբամայի վարչակազմի համապատասխան ցուցումն ստացվել Է «մի քանի շաբաթ առաջ»: «Միացյալ Նահանգներն Էլեկտրոնային միջոցներով վերահսկողություն չի իրականացնում Նյու Յորքում Միավորված ազգերի կենտրոնակայանի նկատմամբ»,- ընդգծել Է աղբյուրը:
Ինչպես նշել Է Reuters-ը, ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանը պատմականորեն գտնվել Է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների հետախուզական ծառայությունների մշտական հսկողության ներքո, որոնք, մասնավորապես, փորձել են պարզել, թե ՄԱԿ-ում աշխատող դիվանագետներից ով Է այդ գործունեությունը որպես քողարկում օգտագործում ԱՄՆ-ի տարածքում լրտեսության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում