Վրաստանի Ազգային անվտանգությունը կվստահվի կնոջ

ԶԼՄ-ները ենթադրում են, որ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կարող Է դառնալ ընթացակարգային հարցերի եւ կանոնակարգի խորհրդարանական կոմիտեի նախագահ, երկրում միակ կին-գեներալ Իրինա Իմերլիշվիլին:

«Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ Էլ հերքել դա: Թեև կարող եմ ասել, որ եթե այդ հարցը հայտնվի օրակարգում, ես դա կողջունեմ, քանի որ նա հիանալի մարդ Է, լավ մասնագետ եւ Վրաստանի միակ կին-գեներալը»,- լրագրողներին հայտարարել Է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սաղանելիձեն:

Իմերլիշվիլին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի քարտուղարն Է, կուսակցություն, որը մտնում Է «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում