Ադրբեջանը վճարել է հայ գերիներին տանջամահ անելու գինը
Նմանատիպ
Այս օրերին, երբ Հայաստանը նշում է Կովսականի ազատագրության 20 ամյակը, Ադրբեջանում կրկին քաղաքական գործիչները փուչ խոստումներով կերակրում են սեփական քաղաքացիներին ‘նշելով, որ փախստականները մի օր հնարավորություն կունենան վերադառնալու այնտեղ:
Դեռևս 1993թ-ին Հեյդար Ալիևը, խոսելով Կովսականի դեպքերի մասին փորձել էր բանակի պարտության մեղքը բարդել նաև այնտեղի բնակիչների վրա: Իր հեռուստաեթերներից մեկի ժամանակ նշել է, որ Կովսականի պաշտպանության համար ամեն ինչ արված էր, սակայն բնակչությունը գլխակորույս կտրել է Արաքսը և փախել իրանական սահման:
Հայր Ալիևը նշել է նաև, որ Կովսականի պաշտանության համար հիմնականում պետք է կռվեին տեղի բնակչությունից կազմված ստորաբաժանումները և հասարակ բնակչությունը, սակայն նրանք հրաժարվել են որևէ դիմադրություն ցույց տալ:
Հարկ է, որ այս մասին հիշեն նաև Ադրբեջանի հոխորտացող պաշտոնյաները, որոնք առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ հայերը կրկնակի են պատասխան տալու Կովսականի դեպքերի համար:
Voskanapat.info-ում հրապարակվել են նկարներ, որոնք գտնվել են Կովսականի ազատագրությունից հետո’ տեղի հիվանադանոցում:
Կովսականի հիվանդանոցի նախկին գլխավոր բժշկի սենյակում հայտնաբերվել են հայ գերիների նկարներ, որտեղ պատկերված են, թե ինչպես են նրանց տանջամահ անում և սպանում: Սահմռկեցուցիչ լուսանկարներից պարզ է դառնում, որ բժկի խալաթ հագած ուժայինները սարսափելի կտտանքների են ենթարկել հայ գերիներին, և ի ապացույց իրենց կատարած աշխատանքի, նկարել են տանջահար հայերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում