Արքայազն Հարրին ամուսնանալու է
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մոտ ժամանակներս պլանավորում Է ամուսնանալ 24-ամյա Քրեսիդա Բոնասի հետ: Այս մասին հաղորդել Է Լոնդոնի The Sun թերթը՝ վկայակոչելով Ուելսի արքայազն Չառլզի եւ արքայադուստր Դիանայի երկրորդ որդու շրջապատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցած հանգստյան օրերը Քրեսիդան առաջին անգամ անց Է կացրել Սանդրինհեմի թագավորական կալվածքում, ուր նրան հրավիրել Էր Հարրին,- նշել Է հրատարակությունը: Նման հրավերը պարտադիր Է ապագա ամուսինների համար, որոնք հավակնում են դառնալ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ»: Թերթում ընդգծել են, որ Քրեսիդան որոշակիորեն հավանություն Է ստացել թագավորական ընտանիքի կողմից:
Լոնդոնում ահա արդեն մի քանի օր Է, ինչ բուռն բանավեճեր են ընթանում այն բանի շուրջ, որ Թագավորական զինված ուժերի 29-ամյա կապիտան արքայազն Հարրին մոտ ժամանակներս կհայտարարի Քրեսիդա Բոնասի հետ շուտով կայանալիք իր հարսանիքի մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Քրեսիդա Բոնասը ծագումով կապված Է Մեծ Բրիտանիայի թագավորական գահատոհմի հետ: Իր մոր՝ լեդի Մերի Գեյ Քերզոնի գծով նա Անգլիայի Էդուարդ VII թագավորի հեռավոր հետնորդն Է:
Հարրիին եւ Քրեսիդային ծանոթացրել Է արքայադուստր Եվգենյան 2012 թվականի մայիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում