1.5 մլն հայերի կոտորածը չընդունող Էրդողանը նողկալի ֆանատիկոս է. The Jerusalem Post
Նմանատիպ
սրայելյան The Jerusalem Post թերթը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելի օգտին աշխատող իրանցի գործակալներին Թեհրանին հանձնելու Թուրքիայի քայլի հետ կապված թերթը գրել է. «Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հետախուզության բնագավառում 50 տարվա համագործակցությունից հետո Mossad-ի 10 գործակալներին Անկարայի կողմից Իրանին հանձնելը ցո ւյց է տալիս Թուրքիայի իսլամիստ-դիկտատոր վարչապետ Էրդողանի իշխանության օրոք թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման խորությունը: Իսկական նպատակները թաքցրած Էրդողանն աշխատում է իրեն ժողովրդավար իսլամիստ ցույց տալ: Սակայն այդ բոլորը շատ հեռու են իրականությունից: Էրդողանն իսլամիստ եւ նողկալի ֆանատիկոս է: Էրդողանի որդեգրած ուղին ոչ թե ժողովրդավարության ճանապարհը բռնած առաջնորդի, այլ օսմանցի սուլթանի է հիշեցնում: Էրդողանն իր պաշտոնն օգտագործում է մամուլին սպառնալու եւ ընդդիմությանը վերացնելու համար»,- նշել է թերթը:
The Jerusalem Post թերթն ընթերցողներին հիշեցրել է Մավի Մարմարա նավի միջադեպի հետ կապված Իսրայելի ներողություն խնդրելու մասին Էրդողանի պահանջը, եւ նշել, որ Իսրայելը դա չի արել’ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, իսկ Էրդողանը հետ է կանչել իր դեսպանին եւ աշխատել խոչընդոտել միջազգային կազմակերպություններին եւ ՆԱՏՕ-ին Իսրայելի անդամակցությանը:
«Եվ այս բոլորն անում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր երկրում 1,5 մլն հայերի սպանությունը չընդունող առաջնորդը», -գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում