Պատմական պահ. բացվել է Մարմարայի ստորջրյա թունելը
Նմանատիպ
Հոկտեմբերի 29-ին բացվեց Մարմարայի ստորջրյա երկաթուղին, որով Եվրոպան Ստամբուլի միջոցով կապվում է Ասիայի հետ: Արարողությունը, որը տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության 90 ամյակի հռչակման տարեդարձի օրը, ներկա են եղել Թուրքիայի նախագահն ու վարչապետը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը և բազմաթիվ այլ քաղծառայողներ:
Երկաթուղային համակարգը, որն ընդհանուր առմամբ 76 կմ է և երկու մայրցամաքները կկապի իրար ընդամենը 4 րոպեում, սպասվում է որ օրական 1 մլն մարդ կտեղափոխի:
Թունելի գաղափարն առաջացել է 1860թ-ին Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլմեսիդի կողմից, սակայն այն ժամանակվա համար տեխնիկական միջոցները բավարար չեն եղել ծրագիրը կյանքի կոչել համար: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բացման արարողության ժամանակ նշել է. «Այս ծրագիրը, որի մասին երազել են 153 տարի առաջ, մեր կառավարության կողմից երջանիկ ավարտի հասցվեց»:
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն կոչ է արել երազել երկաթուղու մասին, որը կկապի Տոկիոն Լոնդոնի հետ ‘ Ստամբուլի միջոցով:
Էրդողանն էլ նշել է, որ Մարմարայի ջրային երկաթուղու բացումը այդ գործընթացի սկիզբն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում