Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի
Նմանատիպ
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել Է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, կվերականգնվի մոտ ժամանակներս: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել Է Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աբոլֆազլ Հեջազին:
«Առաջին նման թռիչքի նախապատրաստական աշխատանքները կատարում Է «Փերշըն գալֆ զոմորրոդ» ընկերությունը,-Հեջազիի խոսքը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները:-Այժմ մենք ակնկալում ենք պետական ավիացիոն ընկերությունից իրանական տարբեր փոխադրողների համար լիցենզիաներ ստանալ Իսլամական Հանրապետությունից ԱՄՆ չարտերային 13-ժամյա չվերթեր իրականացնելու համար: Միացյալ Նահանգներում ապրում են Իրանի ավելի քան 4 միլիոն քաղաքացիներ, որպես կանոն, միանգամայն ապահովված: Կասկածից դուրս Է, որ երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթերը զգալի արտարժույթ կբերեն Իսլամական Հանրապետություն»:
Հեջազին այն կարծիքին Է, որ նման թռիչքներ պետք Է կատարվեն Նյու Յորքի եւ Պարսից ծոցում գտնվող իրանական Քիշ կղզու միջեւ, որն ազատ առեւտրի գոտու կարգավիճակ ունի եւ այնտեղ ժամանելու համար հարկ չի լինի ձեւակերպել մուտքի այցագիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում