Ադրբեջանը մտքափոխվել է

«Եվրոնեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում (Արեւելյան գործընկերություն) Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նոյեմբերի 1-3-ին, Կիեւում կմասնակցի այդ կառույցի Բյուրոյի նիստին: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը օրակարգում են լինելու Ադրբեջանում և Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, 2014թ.-ի գործողությունների ծրագիրը, կազմակերպության մասնակից-երկրների գծով նոր համազեկուցողների նշանակումները և այլ հարցեր: Էլհան Սուլեյմանովը մտադիր է ելույթ ունենալ այդ հարցերի շուրջ:

Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Էլհան Սուլեյմանովը հայտարարել էր «Եվրոնեսթ» ԽՎ-ում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին’ ի նշան Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների գնահատականում Եվրախորհրդարանի «ոչ օբյեկտիվ» դիրքորոշման նկատմամաբ բողոքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում