Ամերիկացի օրենսդիրների խրախճանքները ադրբեջանական երեկույթին
Նմանատիպ
Հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում ամերիկյան կոնգրեսմերնների, սենատորների, նախագահի անձնակազմի ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի և ուղեղային կենտրոնների մասնակցությամբ ընթրիք էր կազմակերպել: Միջոցառումը կազմակերպվել էր «Ադրբեջանա-ամերիկյան ալյանս» հասարակական կազմակերպության կողմից, որ ստեղծվել է 2010թ-ին և ղեկավարվում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդու’ Անար Մամեդովի կողմից:
Ընթրիք-համերգը, որին ներկա էին ավելի քան 500 հյուրեր, Թուրան գործակալության տվյալներով, կամակերպիչների վրա արժեցել է կես միլիոն դոլլար: Միջոցառման կազմակերպչական մասի պատասխանատու աշխատակիցներից մեկը նշել է.
«Ավտորիտար ռեժիմները պատրաստ են ինչքան ասես վճարեն, որպեսզի միջոցառմանը ներկա գտնվեն բարձրաստիճան պաշտնայներ, և որ դա կարողանան հավերժացնել ֆոտոների տեսքով»:
Այդ ընթիքին ներկա էին գտնվել տասնյակից ավելի ամերիկացի սենատորներ և կոնգրեսմեններ, որոնց թվում էին Ռիչարդ Բարրան, Սաքսի Շամբլիսը, Թեդա Կոչրանան, Ռոջերա Ուեիքերը, Ջենա Գրինը, Ռենդի Ալտգրենը, Ռոբերտ Ադերոլտան, Քորնի Բրաունը, Լուիզ Գուտիերեսը, Ջորջա Հոլդինգը և այլոք: Սակայն նրանցից ոչ մեկը մեկնաբանություն չի տվել միջոցառմանը իր մասնակցության վերաբերյալ:
Անար Մամեդովը, ում հայրը Ադրբեջանի ամենահարուստ մարդկանից մեկն է, վերջին տարիների ընթացքում 5 մլն դոլար է հատկացրել վաշինգտոնյան «Fabiani & Company» կազմակերպությանը’ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերի հետ հարաբերությունների հաստատման համար:
Վաշինգտոնյան փորձագետներից մեկը, մեկնաբանելով միջոցառումը, նշել է, որ նավթից ստացվող օգուտները պետք է պատկանեն շարքային ադրբեջանիցներին, այլ ոչ թե գնան վաշինգոնյան օրենսդիրների գրպանը, որոնց չի հուզում ժողովրդավարությունը:
«Իհարկե, ամոթ է վերցնել այդ փողերը: Սակայն նման միջոցառումները ոչինիչ չեն որոշում երկկողմ հարաբերություններում»,- նշել է աղբյուրը:
Այս միջոցառումը կազմակերպվել է այն բանցի հետո, երբ պաշտոնական Բաքուն մի քանի շաբաթ քննադատում էր ԱՄՆ-ին Իլհամ Ալիևի «փայլուն հաղաթանակը» չճանաչելու համար:
Պետդեպարտամենտի քննադատությունից հետ ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստական կառույցները ամեն կերպ համոզում են , որ ընտրությունների արդյուքներեը լեգետիմ են: