Սամցխե-Ջավախքի նահանգապետը թողնում է պաշտոնը
Նմանատիպ
Սամցխե-Ջավախքի նահանգապետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նախագահի գրասենյակ հոկտեմբերի 28-ին, նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Այս մասին տեղեկացնում է akhaltskha.net կայքը:
Ինչպես նշեց Իվանե Ծիկլաուրին ‘ այս որոշումը կայացրել է երկրում ստեղծված իրավիճակից ելնելով: Նա զրուցեց իր աշխատանքի մի տարվա ընթացքում կատարված իրադարձությունների մասին: Իվանե Ծիկլաուրին պատմեց, որ իր նշանակումից հետո տարածքի երեք շրջաններում’ Ադիգենում, Ասպինձայում եւ Ախալցխայում տեղի ունեցան բնական աղետներ:
Սամցխե-Ջավախքի նահանգապետի խոսքերով նա կշարունակի զբաղեցրած պաշտոնի պարտականությունները կատարել մինչեւ չհաստատվի իր ազատումը:
Թե ինչ բնագավառում կշարունակի գործունեությունը Իվանե Ծիկլաուրին, դեռ որոշված չէ:
Իվանե Ծիկլաուրին ղեկավարում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը 2012 թվականի հուլիս ամսից, իսկ մինչ այդ նահանգապետ էր նշանակված Լաշա Ճկադուան: