Օբամայի վարկանիշն իջել Է ռեկորդային ցածր մակարդակի
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ. ներկայում ամերիկացիների միայն 42 տոկոսն Է պաշտպանում նրա ընդունած որոշումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցիոլոգիական այն հետազոտության՝ հոկտեմբերի 30-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են Wall Street Journal թերթը եւ NBC հեռուստաընկերությունը:
Նրանց տվյալներով՝ հարցվածների 51 տոկոսը հայտարարել Է, թե անբավարար Է համարում Օբամայի աշխատանքը: Հոկտեմբերի սկզբին նախագահի գործունեությունը հաջող Էր համարում 47 տոկոսը, իսկ 2012 թվականի վերջին՝ 52 տոկոսը: Առաջին անգամ Օբամայի գործունեությունը գնահատողների թիվը բացասական առումով գերազանցել Է նրանց թվաքանակը, ովքեր դրական են վերաբերվում նրան: Բացի այդ, վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտության մասնակիցների միայն 30 տոկոսն Է հայտարարել, որ լավատեսորեն Է տրամադրված ԱՄՆ-ի քաղաքական համակարգի նկատմամբ:
Չափազանց ցածր Է մնում նաեւ Դեմոկրատական կուսակցության, որը ներկայացնում Է Օբաման, ինչպես նաեւ նրա գլխավոր մրցակցի՝ Հանրապետական կուսակցության ժողովրդականությունը: Հարցվածների միայն 22 տոկոսն Է նշել, որ դրական Է վերաբերվում հանրապետականների կուսակցությանը: Դեմոկրատների կուսակցությանն աջակցություն Է հայտնել հարցախույզի մասնակիցների 37 տոկոսը:
Հետազոտության հեղինակները նշել են, որ այսչափ ցածր ցուցանիշները կապված են ֆինանսաբյուջետային այն ճգնաժամից ամերիկացիների դժգոհության հետ, որը երկիրն ընդգրկել Էր հոկտեմբերի սկզբին եւ շարունակվել ավելի քան երկու շաբաթ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում