Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
31/10/2013 13:04
Նմանատիպ
Վանում այս գիշեր տեղի ունեցածերկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:Երկրաշարժի ուգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4.1 բալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Աթմաջա գյուղում:
Ստամբուլի Բողազիջի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժը գրանցել է գիշերը ժամը 00:40-ին: 5 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը, նախնական տվյալներով, ավերածություններ եւ մարդկային կորուստներ չի առաջացրել, սակայ խուճապ է առաջացրել:
2010 թ-ին հոկտեմբերին եւ նոյեմբերին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո, որոնք 600-ից ավելի մարդու կյանք են խլել, տարածաշրջանում ցածր եւ միջին ուժգնությամբ բազմաթիվ ցնցումներ են տեղի ունենում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում