Վրաստանի օրենսդիր մարմինը կրկին Թբիլիսիու՞մ կգործի
31/10/2013 13:12
Նմանատիպ
Այսօր Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումներ են սկսվել բարձրագույն օրենսդիր մարմինը կրկին Թբիլիսիում տեղակայելու վերաբերյալ: Քաղաքական փոքրամասնությունը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու որոշմանը:
Քաղաքական մեծամասնության պատգամավոր Թինա Խիդաշելին նշել է, որ Պառլամենտի տեղափոխումը Քութաիսի մեծ դժավարություններ է առաջացրել ոչ միայն օրնսդիր մարմնի անդամներ, այլև գործադիր մարմին համար, ուստի հարկ է այն կրկին հետ տեղափոխել Թբիլիսի: Նա ասել է, որ դրա անհրաժեշտությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավելյալ փաստարկներ բերելու կարիք չի զգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում