Գյանջայի մզկիթում հավատացյալները դանակահարել են միմյանց
31/10/2013 14:55
Նմանատիպ
Ադրբեջանի Գյանջա քաղաքի «Իմամզադե» մզկիթում հավատացյալներ 22-ամյա Բախտիար Իսմայիլովի եւ 65-ամյա Մուհամեդ Համզաեւի միջեւ ծագած վեճը վերածվել է դանակահարության: Արդյունքում Գյանջայի բնակիչ Բախտիար Իսմայիլովը որովայնի մասում կտրող-ծակող գործիքով վիրավորվելով տեղափոխվել է Գյանջայի քաղաքային շտապօգնության հիվանդանոց: Նրան անմիջապես վիրահատել են: Ներկայում 22-ամյա երիտասարդը կոմայի մեջ է, եւ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչությունը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Մուհամեդ Համզաեւը չի խոստովանում իր կատարածը, իսկ Իսմայիլովի վիճակը թույլ չի տալիս հարցաքննել նրան: Դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում