Ռուսաստանը լավատես է Վրաստանի հարցում. Կարասին

Անդրկովկասի անվտանգության եւ կայունության խնդիրների շուրջ քննարկումների հերթական փուլը տեղի կունենա նոյեմբերի 5-6-ը Ժնևում. հաշվի առնելով Վրաստանում անցկացված ընտրությունները, կոնսուլտացիաներն առանձնակի կարևորություն կունենան ժնևյան գործընթացի հեռանկարները պարզելու համար:

«Հաշվի առնելով Վրաստանի նախագահի՝ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունները՝ առաջիկա կոնսուլտացիաներն առանձնակի կարևորություն կունենան ժնևյան գործընթացի հեռանկարները պարզելու համար»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:

«Ռուսական կողմը պատրաստ Է Ժնևում բաց և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն վարել բոլոր մասնակիցների հետ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը նախօրյակին հայտարարել Է, որ Ռուսաստանը լավատեսությամբ Է նայում Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի օրոք Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացմանը:

«Ռուսաստանը միշտ Էլ լավի հույս ունի եւ փորձում Է այդ լավին հասնել իր հարևանների, այդ թվում՝ Վրաստանի հետ հարաբերություններում: Մենք, բնականաբար, ուշադիր հետևում Էինք ընտրարշավին, կարծում ենք, որ ընտրությունները եղել են թափանցիկ ու արդար: Այժմ նոր փուլ Է. Վրաստանի ղեկավարությանը հարկավոր Է որոշել կառավարության կազմը, ինչը կարեւոր պահ Է ցանկացած պետության պատմության մեջ: Այնուհետեւ կաշխատենք»,-ասել Է Կարասինը:

Նա նաև վստահություն Է հայտնել, որ Անդրկովկասին նվիրված Ժնեւյան քննարկումների ձևաչափը կմնա անփոփոխ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում