Վրաստանի վարչապետը տղամարդ է լինելու.Փանջիկիձե
Նմանատիպ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, թե վարկածը, ըստ որի երկրի նոր վարչապետ կարող Է դառնալ Էներգետիկայի նախարար, անցյալում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, տրամաբանական Է, քանի որ հայտնի Է, որ այդ պաշտոնում ծրագրվում Է նշանակել տղամարդու:
Վրացական ԶԼՄ-ներում, ի թիվս ուրիշների, ենթադրություն Է արվել, որ փոխվարչապետ Կալաձեն կարող Է գլխավորել հանրապետության կառավարությունը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել Է իրեն փոխարինողի անունը հայտնել առաջիկա շաբաթ օրը:
«Ես հասկանում եմ, որ մշտապես տարբեր վարկածներ են հայտնվելու: Դա վարկածներից մեկն Է, որը, բնականաբար, տրամաբանական Է, քանի որ հայտարարվել Էր, որ ապագա վարչապետը նշանակվելու Է կաբինետի նախարարներից: Ենթադրություններ կարելի Է անել կառավարության բոլոր տղամարդկանց վերաբերյալ, քանի որ հայտնի Է, որ վարչապետը կին չի լինելու»,-լրագրողներին ասել Է Փանջիկիձեն
Հետևեք մեզ նաև Telegram-ում