Բաքվի թունելներից մեկում նռնակ է հայտնաբերվել

Ադրբեջանի թունելներից մեկում հայտնաբերվել է մարտական նռնակ:

Նռնակը հայտնաբերվել է Նարիմանովի շրջանի թունելներից մեկում’ տուփի մեջ: Մարտական նռնակի հետ միասին տուփում եղել են նաև կանացի երկարաճիտ կոշիկներ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն անմիջապես հասել են դեպքի վայր և չեզոքացրել հնարավոր վտանգը: Ներկայում տարվում է հետաքննություն’ պարզելու, թե ով է նռնակը տեղադրել թունելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում