«Ազատ գոտի» հաղորդմանն իմ մասնակցության մասին

Մասնակցելով «Ազատ գոտու»’ գրանտների հետ կապված թեմայով հաղորդմանը’ հասկացա, որ ճիշտ էի անում’ որ մինչ այդ մերժում էի բոլոր հրավերներն իրենցից:

Նախ, հաղորդման ֆորմատը լավը չի: Երկրորդ, չգիտեմ որտեղի՞ց էին վերցրել իմ մուտքից առաջ ասված նշանաբանը, որն իբր իմ կարծիքն էր, և մուտքիցս առաջ դա նշելով, փաստացի, ռամկեքի մեջ են դնում խոսքը (ի միջիայլոց, դա ուրիշների հետ էլ է եղել’ փչացնելով ու աղավաղելով մարդկանց բուն ասելիքը և առահսարակ մարդու դիրքորոշումը): Իմ կարծիքով, դա էտիկական նորմերի խախտում է. մարդուն վերագրել կարծիք, որը նրա հետ համաձայնեցրած չէ: Երկրորդը, ես փորձեցի, այնուամենայնիվ փոխել արտահայտման թեմայի «ռամկեքը»’ որոնց մեջ «ինձ դրել» էին ի սկզբանե և խոսակցությունը տարա այն ուղղությամբ, որի շուրջ պատրաստվում էի խոսել: Ամբողջ այդ հատվածը’ մոնտաժվել հանվել էր: Երրորդ, հաղորդման ֆորմատից ելնելով’ դիմացինների տարրական կուլտուրայից զուրկ լինելու պարագայում, մարդ իր բուն ասելիքը թողած ստիպված է լինում դիմացիններին կարգի հրավիրել և էթիկայի նորմեր սովորեցնել’ իր խոսելաժամանակի հաշվին, որն, ի դեպ, նույնպես հավասար չի բաշխվում հաղորդման ընթացքում: Հաջորդ թերացումը’ հյուրերի ընտրության հարցն է, որ հաճախ թեման չի համապխատասխանում հրավիրվածներին և այլ պատկեր է ստեղծվում արհեստականորեն: Կարճ ասած, իմ ամենաանհաջող եթերներից մեկն էր: Ու ես համոզվեցի, որ իրոք ճիշտ էի անում, որ հրաժարվում էի «Ազատ գոտում» խոսելուց:

Ինչևէ, միակ պատճառը, որ թռիչքիցս ժամեր առաջ համաձայնեցի ժամանակ տրամադրել այդ հաղորդմանը, այն էր, որ մի տարուց ավել է’ ինչ պարբերաբար ինձ հրավիրում էին այդ հաղորդմանը և միշտ ես մերժում էի, ասելով, որ փոխեք հաղորդման ֆորմատը և սեռական անբավարարվածների տպավորություն ստեղծելու ու ազգային արժեքներն ու մարդկանց սպիտակեղենները քննարկելու ֆորմատից դուրս եկեք’ լուրջ թեմաներով զաբղվեք, և որպես թեմայի առաջարկ բերում էի’ պետական անվտանգությունը և գրանտային ծրագրերը, ինչը շուրջ մի տարի’ նախքան նոր եթերաշրջանը, մերժվում էր նախկին ադմինիստրացիայի կողմից: Եւ այնպես ստացվեց, որ մեկնելուցս առաջ ինձ հրավիրեցին’ իմ իսկ առաջարկած թեմայով խոսելու: Ցավոք’ բավարար ժամանակ և հնարավորություն չտրամադրելով արտահայտվելու, իսկ ասածներս էլ մոնտաժվեց: Իսկ ինչ վերաբերվում է հյուրի մուտքի ժամանակ հնչեցվող նախաբանին, դա պետք է անպայման հաշվի առնվի հետագա հաղորդումների համար: Չի կարելի մարդուն «պարտադրել» խոսելու թեմա և վերագրել արտահայտություններ, որոնք չգիտես որտեղից են վերցվել:

Հ.Գ.

Ցավում եմ, որ Սաքունցին չկարողացա մի քանի խոսք ասել’ բանակի հետ կապված, թե եթե իր գործն էդքան բարի և պետականաշինական է, էդ դեպքում ինչի՞ է պաշտպանում բանակից խուսափողներին և ամեն ինչ անում, որ Բանակից խուսափողը Եվրոպայում դատ շահի և պետբյուջեյից գումար կորզի’ բանակում չծառայելու համար: Էն դեպքում, երբ օրինակ իմ եղբայրը, սահման է պահում: Ինչի՞ պիտի իմ ծնողը, համ որդի մեծացնի’ ով սահման կպահի, պահելով էդ թվում և Սաքունցի և Սաքունցի պաշտպանած աղանդների և եսիմ էլ ում անվտանգությունը, միևնույն ժամանակ ծնողս պիտի նաև հարկ մուծի պետբյուջե, որտեղից Սաքունցի և այլոց ջանքերով Եվրոպաներում գումարներ են խլվում’ բանակից խուսափողներին «փոխհատուցելու»…

Հ.Հ.Գ.

Կանանց իրավունքները պաշտպանող տիկնոջ ռեպլիկը’ իրեն հարգելու մասով կարելի է թողնել առանց մեկնաբանության, տիկինն իր այդ խոսքով ապացուցեց, որ մեծ լինելը, դեռ խելքի և քաղաքավարության չափանիշ չէ, եւ բացահայտեց իր իրական դեմքը:

Հ.Հ.Հ.Գ.

Հուսամ նաև, որ Ազատ Գոտու նոր եթերաշրջանն իսկապես պետականամետ կլինի, ինչպես վստահեցնում են այնտեղից, և, վերջապես, վերջ կտան ազգային արժեքների և ազգային ինքնության հենասյուներ հանդիսացող անքննարկելի, դարերով ու հազարամյակներով, ազգի կենսափորձով ապացուցված և ձևավորված արժեքները քննարկելի դարձնելու գործընթացին, կդադարեցնեն, վերջապես, սեռական անբավարարվածների ակումբ հիշեցնող նախկին եթերները և կանցնեն իրական և լուրջ խնդիրներին’ բռնելով պետականամետ և ազգակենտրոն’ հայապահպան ուղի:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում