Աբխազներն ու օսերն իրենք կցանկանան մեզ ինտեգրվել.Մարգվելաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի հասարակություն, որ աբխազներն ու օսերն իրենք կցանկանան դրա մաս կազմել: Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին, որը հաղթանակ Է տարել վրացական պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններում:
«Այդ հարցերը, բնականաբար, լուծվում են միայն այն ձեւաչափով, որտեղ ռուս դիվանագետները վրացի դիվանագետների ու մեր գործընկերների հետ միասին վերլուծում են ստեղծված խնդրահարույց իրադրությունը: Այդ հարցերը լուծվում են նաեւ այն բնակչության հետ երկխոսության ընթացքում, որը մնացել Է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի տարածքում: Մենք կստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ մեր աբխազ եւ օս քաղաքացիները կցանկանան ապրել»,-նշել Է Մարգվելաշվիլին:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ Վրաստանի իշխանությունները կշարունակեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության չճանաչման քաղաքականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում