Մեդվեդեւը ԱՄՆ-ի հետախուզությանը մեղադրել Է ցինիզմի մեջ
Նմանատիպ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրոպայի մի շարք երկրների ղեկավարների նկատմամբ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գործողությունները որակել Է «բացարձակ ցինիկ» եւ հայտարարել, որ ըմբռնումով Է վերաբերվում արտասահմանյան ղեկավարների վրդովմունքին:
«Երբ ասում են, որ դա նորմալ պրակտիկա Է, բոլորը հասկանում են, որ օտարերկրյա ղեկավարների եւ պետությունների գործունեության նկատմամբ հետաքրքրություն, իհարկե, կա, եւ դրա համար գոյություն ունեն հատուկ ծառայություններ: Բայց ենթադրվում Է, որ դա, այնուամենայնիվ, չի արվում նման բացարձակ ցինիկ տարբերակով»,-ասել Է Մեդվեդեւը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը տարածել Է կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել Է Դմիտրի Մեդվեդեւը, «ընդհանրապես, այնքան Էլ հաճելի չԷ, երբ քեզ լրտեսում են, կարեւոր չԷ՝ ով Է լրտեսման օբյեկտը, դրա համար Էլ ղեկավարները վիրավորվել են, ես նրանց հասկանում եմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում