Աուրելիա Գրիգորին հիշեցնել է տալիս իր մասին
Նմանատիպ
Մոլդովայի խորհրդարանական օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն շարունակում է Հայաստանի առնչությամբ իր հայտարարություններում խեղաթյուրել իրականությունը: Տխրահռչակ օմբուդսմենը, Բաքվում հանդիպելով Ադրբեջանի իր գործընկեր Էլմիրա Սուլեյմանովայի հետ, Հայաստանում եղած օրերի մասին խոսելիս իբր չի կարողացել զսպել արցունքները: «Ես չեմ ցանկանում անգամ հիշել այդ օրերը: Դա շատ դժվար ժամանակաշրջան էր: Սակայն ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- ասել է Գրիգորիուն: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իր գործընկերոջը:
ՀՀ Ազգային ժողովում 2013 թվականի հուլիսի 3-4-ն անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում Գրիգորիուն հայտարարել էր, թե, իբր, «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը», և Հայաստանն անվանել էր «ագրեսոր երկիր»:
Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երևան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն էր արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմնակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում