Սահակաշվիլիի ապագան պետք Է որոշի ժողովուրդը. Մարգվելաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի դեռեւս գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ապագան պետք Է որոշի ժողովուրդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ի ռուսական ծառայությանը հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին, որը հաղթանակ Է տարել պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններում:
Նրա խոսքով՝ ոչ թե նախագահները, այլ ժողովուրդն Է որոշում, թե երկրի զարգացման գործընթացի վրա ինչ ազդեցություն կգործեն քաղաքական դեմքերը:
«Սահակաշվիլին քաղաքական դեմքերից մեկն Է: Եթե Սահակաշվիլին քաղաքական ապագա ունի, ապա դա պետք Է որոշի ժողովուրդը: Անկեղծ ասած, ես, նայելով այս իրադրությանը, նայելով նրա քաղաքական անցյալին, իրական ժողովրդականություն չեմ տեսնում: Բայց, այդուամենայնիվ, դա նախագահը չի որոշում, դա որոշում են ընտրությունները, դա որոշում Է ժողովուրդը»,-նշել Է Մարգվելաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում