Գազ արտահանող երկրների համաժողովի քարտուղարությունը կստանձնի Իրանը
Նմանատիպ
Գազ արտահանող երկրների համաժողովի (ԳԱԵՀ) նոր գլխավոր քարտուղար կարող Է դառնալ Իրանի ներկայացուցիչը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հաղորդել Է «Ֆարս» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության նավթի նախարար Բիջան Նամդար Զանգենեի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես սպասվում Է, «գազի ՕՊԷՔ»-ի երկրների Էներգետիկայի նախարարները կազմակերպության հանգուցային պաշտոնի թեկնածությունը կհաստատեն նոյեմբերի 3-ին Թեհրանում:
Գազ արտահանող երկրների համաժողովը հիմնվել Է 2001 թվականին եւ իրավաբանորեն վերջնականապես ձեւակերպվել 2008 թվականին Մոսկվայում, որտեղ ընդունվել Է կազմակերպության կանոնադրությունը: Այդ միջազգային միավորման մեջ են մտնում այն երկրները, որոնք բնական գազի արտահանման առաջատարներն են աշխարհում՝ Ալժիրը, Բոլիվիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Քատարը, Լիբիան, Նիգերիան, Արաբական Միացյալ Ամիրայությունները, Օմանը, Ռուսաստանը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադը եւ Տոբագոն: Բացի այդ, Իրաքը, Ղազախստանը, Նիդեռլանդները եւ Նորվեգիան ԳԱԵՀ-ին մասնակցում են որպես դիտորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում