Ադրբեջանի ուսանողները բողոքի են դուրս եկել

«Ադրբեջան» համալասարանի ուսաողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել սեմեստրի վերջում նախատեսված գրավոր քննությունների դեմ: Նրանք պահանջում էին, որպեսզի քննություններն անցկացնեն թեստային համակարգով:

Համալսարանի ղեկավարությունը լսել է բողոքը և խոստացել, որ ուսանողների ցանկությունները հաշվի կառնվեն: Դրանից հետո ուսանողները ցրվել են:

Նշենք, որ երկու շաաբաթ առաջ նմանատիպ պահանջով հանդես են եկել նաև Բաքվի համալսարանի ուսանողները: Նրանց պահանջները բավարարվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում