Ադրբեջանցի հրեան Մոսկվայում ադրբեջանցիներից խլում է հերթական շուկան
Նմանատիպ
Մոսկվայում եւս մեկ պտուղ-բանջարեղենի շուկա, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում, կանգնել է փակվելու սպառնալիքի առաջ:
Ըստ տեղեկությունների’ մոսկովյան Պետրովսկ եւ Կուսլովսկ զբոսայգիների միջեւ 7 հա տարածք զբաղեցնող «Պերովսկոյե» պտուղբանջարեղենի բազան, որը հայտնի է որպես «կաղամբի շուկա», կարող է մոտ ժամանակում փակվել: Պարզվել է, որ շուկան փակվելու հետեւում կանգնած են ոչ թե մոսկովյան իշխանութունները եւ անօրինական ներգաղթյալները, այլ ծագումով Ադրբեջանի Գուբայի շրջանից միլիարդատեր Յակով Յակուբովը:
Տարածված տեղեկություններով’ «Պերովսկոյե» բազայի եւ նրա տարածքը ցանկանում է ձեռք բերել կիպրական Mistralo Commercial Ltd ընկերությունը, որը դեռեւս 2006 թ-ից սկսել է գնել բազայի բաժնեթղթերը: Որոշ տեղեկություններով’ օֆշորը գործել է Յակով Յակուբովի շահերից ելնելով: 2000-ականների սկզբին կիպրացի խաղացողը «Կորոնա-Կ» ընկերության համահիմնադիրն է եղել, որը պատկանում է այդ ձեռնակատիրոջը մոտ ընկերություններից մեկին: Այդ գործը զարգացում չի ունեցել, քանի որ դրան խանգարել է Մոսկվայի նախկին քաղաքապետը, որը շուկայի 8 տոկոս բաժնեմասի սեփականատերն էր: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ Մոսկվայի քաղաքային ունեցվածքի դեպարտամենտը սկսել է գործել կիպրոսյան օֆշորին ներդաշնակ: Բացի այդ, «Պերովսկոյե» բազայի ներկայիս ղեկավար Եվգենի Մախովին այդ պաշտոնում մնալու դատական գործում նրա շահերը ներկայացրել է Յակով Յակուբովի հովանավորած կիպրոսյան ընկերության իրավաբանը:
Յակով Միխայլովիչ Յակուբովը (Յակով Մելիք-Սադիկովիչ Յակուբովը) ծագումով Ադրբեջանի Գուբայի շրջանի’ լեռնցի հրեաներով բնակեցված Կրասնայա Սլոբոդա ավանից է: Նա հանդիսանում է Մոսկվայի «Կորոնա» եւ «Golden Palace» կազինոների, «Պրահա» ռեստորանի, «Ելիսեեւյան գաստրոնոմի», «Մոսկվիչկա» առեւտրի տան եւ այլ խոշոր օբյեկտների սեփականատերը: Forbes հանդեսի տվյալներով’ Յակով Յակուբովի եկամուտը միայն այդ օբյեկտների վարձակալությունից կազմում է տարեկան 60 մլն դոլար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, «Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ մոսկվացի Օլեգ Շերբակովի’ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի կողմից սպանութունից հետո Մոսկվայում սկսված զանգվածային անկարգությունների պատճառով պտուղ-բանջարեղենի մի քանի շուկաների փակվելու հետեւում կանգնած են հենց ծագումով Ադրբեջանից օլիգարխները, որոնք նման կերպ ցանկանում են իրենց վերհասկողության տակ վերցնել այդ բիզնեսը: Այդ օլիգարխների թվում նշվում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնամի, ծագումով ադրբեջանցի, մոսկվայաբնակ օլիգարխ Աղաս Աղալարովի անունը, որի որդին’ Էմին Աղալարովը Ալիեւի ավագ դստեր’ Լեյլայի ամուսինն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում