Մարգվելաշվիլու երդմնակալությանը ՌԴ-ից պատվիրակ չի լինի
02/11/2013 12:57
Նմանատիպ
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել շուրջ 70 երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:
«Ընդամենը մինչեւ 70 հրավեր կուղարկվի Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների, «Արեւելյան գործընկերության» հինգ երկրների, միջազգային կազմակերպությունների: Ռուսաստանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, հետեւաբար, նրան հրավեր չի ուղարկվի»,-նոյեմբերի 1-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
Փանջիկիձեն երդմնակալության արարողության նախապատրաստման կառավարական հանձնաժողովի փոխնախագահն Է: Հանձնաժողովը գլխավորում Է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում