Գյուլի և Էրդողանի դեմ մահափորձը կանխվել է
02/11/2013 14:59
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ծրագրավորված մահափորձը կանխվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը:
Էրդողանի և Գյուլի դեմ մահափորձ էր ծրագրել երկրում փնտրվող 10 ահաբեկիչների ցուցակում ներառված Ֆերիթ Մութլուն, ով ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է: Մահապարտ ահաբեկիչը նախատեսել էր գործողությունն իրականացնել Իզմիրում, որտեղ երկրի նախագահի և վարչապետի մասնակցությամբ տեղի էր ունենալու 5-րդ տնտեսական կոնգրեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում