Փաշազադեն նամակ կուղարկի Գարգեին Բ-ին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ադրբեջանում պահվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի միջև կայացած հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես փոխանցում է  «ԱՊԱ» գործակալությունը, Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևան նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշազադեն ասել է Ինջիղուլյանին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գագերգին Երկրորդը խնդրել է իրեն հայ գերուն վերադարձնել հայրենիք: Փաշազադեն հայտարարել է, որ պատրաստ է կատարել այդ խնդրանքը և առաջարկել է Ինջիղուլյանին վերադառնալ հայերնիք, սակայն հայ գերին իբր հրաժարվել է վերադառնալ Հայաստան:

Նշվում է նաև, որ Ինջիղուլյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և խնդրանքով դիմել է ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեին ու Ադրբեջանում հրեական համայնքի ղեկավար Մելիք Եվդաևը և Բաքվում Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վլադիմիր Ֆեկետեին’ օգնել իրեն երրորդ երկիր ուղարկելու գործում: Դադաշևան նաև տեղեկացրել է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն պատրաստվում է հանդիպման վերաբերյալ նամակ հղել Գագեգին Երկրորդին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում