Ասկերանում նոր դպրոց է հիմնվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում մասնակցել է նորակառույց հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը պահանջված է համարել գյուղական բնակավայրերում ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական հաստատու թյունների առկայությունը՝ այն համարելով կարեւոր թե կրթության եւ գիտության զարգացման, թե գյուղում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում