Լոս Անջելեսի օդանավակայանում փոխհրաձգությունից անվտանգության աշխատակից է զոհվել
02/11/2013 17:02
Նմանատիպ
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հնչած կրակոցների հետևանքով դաշնային անվտանգության աշխատակից է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC- ն, ևս երեք աշխատակիցներ վիրավորվել են:
Օդանավակայանում կրակոցների հեղինակը 23-ամյա Փոլ Չանչան է: Ոստիկաններին հաջողվել է վիրավորել և վնասազերծել հանցագործին: Լոս-Անջելեսի օդանավակայանի ոստիկանության պետ Պատրիկ Գենոնը լրագրողներին տեղեկացրել է, որ հանցագործը օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:30-ին: «Նա պայուսակից հանել է զենքը և սկսել է անկանոն կրակոցներ արձակել, ինչից հետո շրջվել և սկսել է կրակել անվատնգության աշխատակիցների ուղղությամբ»,- ասել է նա:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ օդանավակայանում հերթապահության ընթացքում անվտանգության աշխատակից է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում