Սաակաշվիլու վերջին նախագահական վճիռը անտեսվեց

Չնայած Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային ներում շնորհելու մասին հանրապետության նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշմանը, Ախալայան կմնա կալանքի տակ: Այդ մասին, հայտարարել Է նրա փաստաբանը՝ Գեորգի Օնիանին:

Նրա խոսքով՝ Ախալայան, կալանքի տակ կմնա, քանի որ Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով նրան որպես խափանման միջոց ընտրել են կալանքը:

Ինչպես նոյեմբերի 3-ին Սահակաշվիլին հայտարարել Է Facebook սոցիալական ցանցի իր Էջում, Ախալայային առաջադրված մեղադրանքները անհեթեթ են, եւ դրանք ներկայացրած դատախազությունն իրեն դնում Է ծիծաղելի ու ամոթալի վիճակում:

Հիշեցնենք, որ «բանտային խռովության» գործով դատարանը Բաչո Ախալայային դատապարտել Էր երեք տարի եւ ինն ամսվա բանտարկության:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում