Իլհամ Ալիևը պարգևատրել է BP-ի փոխտնօրենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է BP ընկերության Ադրբեջանի , Վրաստանի, Թուրքիայի ( ԱՎԹ) տարածաշրջանի օպերացիոն ռիսկերի, աշխատանքային անվտանգության հարցերով փոխնախագահ Ռոբերտ Ֆլաթին:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, պարգևը տրվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահի` Ռովնագ Աբդուլլաևի կողմից Բաքվում կայացած կոնֆերանսի շրջանակներում:

Ռոբերտ Ֆլաթը նման պատվի է արժանացել BP և  SOCAR ըկերությունների միջև համագործակցության իրականացման շրջանակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում