Օբաման վշտացնում է Իսրայելին
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է Presstv.ir իրանական աղբյուրը, Միացյալ նահանգներում իսրայելական լոբբին փորձում է համոզել ամերիկյան օրենսդիրներին Իրանի դեմ նոր սանկցաիներ կիրառելու մասին օրինագիծ ընդունել, որով կխաթարվի իրան-ամերիկյան վերսկսված բանակցությունները:
Վերոնշված աղբյուրի հետ զրույցում լրագրող Ուայնի Մեթսոնը ասել է. «Սա այն դեպքերից է, երբ հրեական լոբբին ստիպում է ԱՄՆ-ին շարժվել ոչ թե իր պետական շահով , այլ այն ուղղությամբ , որը ցանկալի է Իսրայելի համար»:
Նա նշել է, որ իսրայելական լոբբին կհաջողվի հավաքել Սենատի և Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ձայների 98-ը տոկոսը’ հավելելով, որ Իսրայելի վարչապետ բենջամին Նեյթանյահուն վշտացած է Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու Օբամայի որոշումից:
Իր հերթին էլ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկիրը լրջորեն Է տրամադրված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու հարցում եւ համապատասխան մոտեցում Է ակնկալում միջազգային միջնորդների «վեցյակից», տեղեկացնում Է ՌԻԱ «Նովոստի»-ին:
Միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իսլամական Հանրապետության միջև փորձագետների մակարդակով երկօրյա բանակցություններ են տեղի ունեցել հոկտեմբերի 30-31-ին Վիեննայում:
Դրանց նպատակը երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստումն Էր, որը պլանավորված Է նոյեմբերի 7-8-ը Ժնևում:
«Մենք հուսով ենք, որ «վեցյակը», ԱՄՆ-ի կառավարությունը և համաշխարհային մյուս տերություններն ու կառավարությունները կօգտվեն բանակցային գործընթացում ստեղծված ջերմ մթնոլորտից, և ոչ ոք այն չի օգտագործի շահադիտական նպատակներով: Ինչպես ավելի վաղ արդեն հայտարարել ենք ու այժմ Էլ հայտարարում ենք, մենք տրամադրված ենք լուրջ բանակցությունների»,-ասել Է Ռոուհանին:
Նոյեմբերի 3-ին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ լավատեսություն չունի Իրանի միջուկային բանակցությունների կապակցությամբ, սակայն այն կարծիքին Է, որ այդ բանակցությունները ոչ մի վնաս չեն պատճառի: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Իրանի «միջուկային բանակցորդները» չեն փորձում բանակցություններում հասնել այնպիսի փոխզիջման, որը կխախտի ատոմային Էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում Իրանի անկապտելի իրավունքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում