Իրանի նախագահը կայցելի Թուրքիա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները’ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի twitter-ի էջը: Նշվում է, որ այցը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են նաեւ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մտադիր է 2014 թ-ի հունվարին այցելել Իրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում