Թուրքիան մերժել է քաղաքացիություն տալ ադրբեջանցի «վտանգավոր հարսին»

Թուրքիան մերժել է թուրքական քաղաքացիություն տալ իր քաղաքացի Ջեմալ Ուլքենի հետ օրինականորեն ամուսնացած Ադրբեջանի քաղաքացի Քենուլ Գուլիեւային, ով մշտական բնակության համար տեղափոխվել է Իզմիր:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրքական կողմը քաղաքացիություն ստանալու մասին Քենուլ Գուլիեւայի դիմումը մերժել է «Թուրքիայի քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, որով արգելվում է քաղաքացիություն տալ այն անձանց, ովքեր վտանգ են ներկայացնում Թուրքիայի պետական եւ ազգային շահերին:

Ազգությամբ ադրբեջանցի հարսը դիմել է Անկարայի վարչական դատարան’ պահանջելով վերանայել Թուրքիայի ՆԳՆ որոշումը: Թեման լուսաբանող թուրքական ԶԼՄ-ները Քենուլ Գուլիեւային արդեն «վտանգավոր հարս» են կնքել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում