Իրանում հակաամերիկյան ցույցեր են անցկավում
Նմանատիպ
Իրանում նոյեմբերի 4-ին տեղի են ունենում հակաամերիկյան բամամարդ ցույցեր: Դրանք իշխանությունների կոչով կազմակերպվել են 1979 թվականին Թեհրանում իսլամական հեղափոխական ուսանողության կողմից ԱՄՆ-ի դեսպանատան գրավման տարեդարձի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը, ինչպես եւ նախորդ տարիներին, իրանական քաղաքների փողոցներում ընթանում են պատմական այդ իրադարձությանը նվիրված երթեր: Ցույցերի մասնակիցները վանկարկում են նաեւ հակաիսրայելական կարգախոսներ: Թեհրանում ցույցն սկսվել Է ԱՄՆ-ի դատարկ դեսպանատան պատերի մոտ:
«ԱՄՆ-ը մնում Է Իրանի ժողովրդի «թիվ մեկ» թշնամին»,- ասված Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի՝ նոյեմբերի 3-ի հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում Է, որ «նոյեմբերի 4-ը խորհրդանշում Է իրանական ժողովրդի անկոտրում դիմադրությունն ու անխախտ կամքը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում»:
1979 թվականի նոյեմբերի 4-ին՝ Իրանում իսլամական հեղափոխությունից 9 ամիս անց. երիտասարդությունը գրավեց Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Շուրջ 60 ամերիկացիներ՝ դիվանագետներ ու նրանց ընտանիքների անդամները, 444 օր պատանդ Էին պահվում եւ ազատ արձակվեցին միայն 1981 թվականի հունվարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում