Հայաստանի եւ Իրանի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներ
Նմանատիպ
Հայաստանն ու Իրանն ակտիվացնում են համագործակցությունը նաեւ խորհրդարանական հարթության մեջ: Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորո ւջերդիի հետ: Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին տեղեկացնում է իրանական «Press TV» հեռուստաընկերությունը:
Հոկտեմբերի 3-ի հանդիպմանը Գալուստ Սահակյանը նշել է տարածաշրջանում Իրանի ունեցած կարևոր դերակատարության մասին: «Հայ բարձրաստիճան պաշտոնյաները ԻԻՀ-ն դիտում են ոչ թե սոսկ որպես հարևան, այլև բարեկամ և դաշնակց երկիր’ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզներում»,- նշել է Սահակյանը:
Բորուջերդին, իր հերթին, ընդգծել է հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության ու պատմական ընդհանրությունների մասին’ հավելելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը խարսխված է եղել խաղաղ գոյակցության վրա:
Խորհրդարանականներն անդրադարձել են նաև միջազգային նշանակության խնդիրների’ մասնավորապես Իրանի միջուկային հարցին և դրա հետևանքով վերջինիս վրա դրված սահմանափակումներին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի’ օգոստոսի 5 -ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են, որ ձգտում են ընդլայնել հարաբերությունները մի շարք ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում